Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է արել «քիթը չխոթել» Ռուսաստանի Դաշնության և Իրանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ՝ ըստ РИА Новости-ի, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: «Մեր համագործակցությունը ժամանակի փորձություն է անցել։ Այն բացասական ձևով չի ազդում որևէ մեկի անվտանգության կամ տարածաշրջանային հավասարակշռության վրա»,- շեշտել է դիվանագետը։               
 

«Ամրոցի դարպասները ներսից էին բացված»

«Ամրոցի դարպասները ներսից էին բացված»
03.12.2022 | 12:32

Անչափ կարևոր է, որ հայ պատմաբանները հստակ գնահատական տան 2020թ Արցախյան պատերազմին և նոյեմբերի 9-ի փաստաթղթին: Դա պետք է արձանագրվի տարբեր կոնֆերանսներում, գիտական աղբյուրներում և գրականության մեջ:


Ժամանակակիցները չպետք է թույլ տան, որ, այսքան փաստերով հանդերձ, տարիների ընթացքում լղոզվի հայոց պետականության համար կարևորագույն նշանակության այդ պատմական իրադարձությունը: Եվ դա պետք է անել հնարավորինս շուտ, գործող անձանց կենդանության օրոք:


Իրերը պետք է ստանան իրենց անունները:
Անընդունելի է դավաճանների հերոսացումը և հակառակը:
Այլ պարագայում մենք, որպես ազգ, երբեք չենք հաջողի:
Ասածիս վառ ապացույցն էլ այն է, որ ունենալով հայոց պատմության մեջ բազում դավաճանական դեպքեր, հիմնականում չենք խորացել դրանց մեջ, մերժելի չենք դարձրել դավաճաններին:


Հիշենք, օրինակ, մեզանից ընդամենը 100 տարի առաջ տեղի ունեցած Կարսի անկումը…
Հակառակ պարագայում, ինչպես հաճախ է լինում մեր դեպքում, ժամանակի ընթացքում մեղավոր են դուրս գալու ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրոպան..., բայց ոչ երբեք՝ մենք:
Այնինչ, «ամրոցի դարպասները ներսից էին բացված»:


Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 7987

Մեկնաբանություններ